Կարևոր իրադարձություններ

Եթե կարիքը լինի Փաշինյանն ու Իմ քայլը նորից կլցնեն հրապարակը. Ալեն Սիմոնյան

22 Մայիս, 2019 13:20
Եթե կարիքը լինի Փաշինյանն ու Իմ քայլը նորից կլցնեն հրապարակը. Ալեն Սիմոնյան

Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, խոսելով դատարաններն արգելափակելու մասով ընդդիմության արձագանքի մասին՝ հայտնեց, որ այն շոկային և էմոցիոնալ է եղել. «ՀՀ-ում նույն ընդդիմությունը դեռ չի ընկալել, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, այդ թվում նաև դատական իշխանությունը»:

Ալեն Սիմոնյանը նշեց, թե ակցիա է եղել, որը վերաբերել է ամբողջ հանրապետությանը. «Կարծում եմ, որ որևիցե մեկի մոտ կասկած չկա, որ պարոն Փաշինյանն ու Իմ քայլը դաշինքը ցանկության պարագայում Հանրապետության հրապարակը նորից կլցնեն, որովհետև մենք ժողովրդի հետ համագործակցում ենք և ներկայացնում ենք ժողվորդին»:

Սիմոնյանը նշեց, որ տեղի է ունեցել քաղաքական ակցիա, դատական իշխանությանը միջամտություն չկա՝ հավելելով, որ դատարաններն արգելափակվել են նաև իշխանափոխության օրերին:

Հարցին, թե ինչու հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս չեկան փողոց, Սիմոնյանը նշեց, թե խոսուն է այն փաստը, որ դատարաններն արգելափակված են եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին