Կարևոր իրադարձություններ

Կանխվել է հերթական ապօրինի շինարարությունը

22 Մայիս, 2019 12:00
Կանխվել է հերթական ապօրինի շինարարությունը

Բացատրական աշխատանքների շնորհիվ կանխվել է հերթական ապօրինի շինարարությունը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Երևանի Մոսկովյան անցուղի 5 հասցեի հարակից տարածքում կանխվել է հերթական ապօրինի շինարարությունը: Տնտեսվարողը ներկայացրել է տեղում շինարարական աշխատանքներ իրականացնելու թերի փաստաթղթեր և, առանց թույլտվություն ստանալու, սկսել աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում տնտեսվարողը կանգնեցրել է շինարարական աշխատանքներն ու ապամոնտաժել արդեն իսկ կառուցված հատվածը:

 

Լրահոս

Դիտել ավելին