Կարևոր իրադարձություններ

Երեւանի քաղաքապետարանի 128 թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար դիմել է շուրջ 2 600 մարդ

22 Մայիս, 2019 11:46
Երեւանի քաղաքապետարանի 128 թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար դիմել է շուրջ 2 600 մարդ

Երեւանի քաղաքապետարանը նախորդ ամիսներին բազմաթիվ մրցույթներ էր հայտարարել՝ առկա թափուր պաշտոնները համալրելու համար: Հայտարարությունները լայնորեն հրապարակայնացվեցին, ու ենթադրվում էր, որ դիմողների թիվը շատ մեծ է լինելու: Պարզվում է՝ այդպես էլ կա: Այդ մրցույթներին մասնակցելու հայտ են ներկայացրել հազարավոր մարդիկ: Մի շարք պաշտոններում, սակայն, նշանակված էին ժամանակավոր պաշտոնակատարներ ու կանխատեսվում էր, որ մրցույթում նույնպես հաղթողն իրենք են լինելու: Այս կանխատեսումը եւս շատ դեպքերում իրականացել է:

Անցկացված մրցույթների արդյունքների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով հարցում էինք ուղարկել Երեւանի քաղաքապետարան, մասնավորապես հետաքրքրվելով առանցքային պաշտոններով: Խնդրել էինք տեղեկացնել, թե նշված պաշտոններից յուրաքանչյուրը զբաղեցնելու համար քանի դիմում-հայտ է ստացվել, ով է հաղթել եւ մինչեւ մրցույթը ով էր նշանակված ժամանակավոր պաշտոնակատար:

Քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից, ի պատասխան հայտնում են, որ 2019 թվականին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումներում համայնքային ծառայության գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշտոնների խմբերի՝ ընդհանուր թվով 128 թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներին դիմել  է 2 571 դիմորդ: Հայտարարված 128 թափուր պաշտոններից 97-ը համալրված են եղել ժամանակավոր պաշտոնականների կողմից: Ժամանակավոր պաշտոնակատարներից 19-ը հաղթող չեն ճանաչվել եւ նրանց հետ լուծվել է աշխատանքային պայմանագրերը: Դիմորդներից 18-ը (դրսից) հաղթող են ճանաչվել եւ նշանակվել թափուր պաշտոններում: Շուրջ 40 մասնակից գրանցվել են համայնքային ծառայության կադրերի ռեզերվում, որոնցից 3-ի հետ արդեն իսկ կնքվել են ժամկետային աշխատանքային պայմանագրեր:

Քաղաքապետարանը միաժամանակ ուշադրություն է հրավիրում, որ մինչեւ 2019 թվականն անցկացվող համայնքային ծառայության թափուր հաստիքների մրցույթների մասնակիցներից եւ ոչ մեկը չի ընդգրկվել տվյալ թափուր հաստիքի կադրերի ռեզերվում, քանի որ չեն եղել մրցույթում մեկից ավելի մասնակիցների հաղթելու դեպքեր:

Ինչ վերաբերում է ըստ առանձին պաշտոնների ստացված պատկերին, ապա այն հետեւյալն է. 

  1. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի թափուր պաշտոնի համար դիմել են՝ 12 դիմորդներ: Հաղթող է ճանաչվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Խաչատրյանը:
  2. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի թափուր պաշտոնի համար դիմել են 3 դիմորդներ, 1-ը չի ներկայացել մրցույթին, 2-ը մասնակցել են հարցազրույցի փուլին, հաղթող է ճանաչվել աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Սաֆարյանը:
  3. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի թափուր պաշտոնի համար դիմել են 8 դիմորդներ, 5-ը չեն ներկայացել մրցույթին, 1-ը թեստից կտրվել է, 2-ը մասնակցել են հարցազրույցի փուլին, հաղթող է ճանաչվել աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանը:
  4. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի թափուր պաշտոնի համար դիմել են 8 դիմորդներ, 3-ը չեն ներկայացել մրցույթին, 5-ը մասնակցել են հարցազրույցի փուլին, հաղթող է ճանաչվել՝ Գարեգին Խաչատրյանը: Պաշտոնը համալրված չի եղել ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Տվյալ պաշտոնի համար գրանցվել է բողոք Արսեն Ավետիսյանի կողմից, բողոքը ուսումնասիրվել ու քննվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից, եւ մրցույթի արդյունքները մնացել են անփոփող: Ուստի վերոնշյալ պաշտոնում նշանակվել է Գարեգին Խաչատրյանը:
  5. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի թափուր պաշտոնի համար դիմել են 6 դիմորդներ, 1-ը չի ներկայացել մրցույթին, 1-ը թեստից կտրվել է, 4-ը մասնակցել են հարցազրույցի փուլին, հաղթող է ճանաչվել աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Խաչիկյանը:
  6. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի թափուր պաշտոնի համար դիմել են 10 դիմորդներ, 4-ը չեն ներկայացել մրցույթին, 1-ը թեստից կտրվել է, 5-ը մասնակցել են հարցազրույցի փուլին, հաղթող է ճանաչվել աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Աղաբեկյանը: Տվյալ պաշտոնի համար գրանցվել է բողոք Արսեն Ավետիսյանի կողմից, բողոքը ուսումնասիրվել եւ քննվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից, եւ մրցույթի արդյունքները մնացել են անփոփող: Ուստի վերոնշյալ պաշտոնում նշանակվել է Մհեր Աղաբեկյանը:
  7. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի թափուր պաշտոնի համար դիմել են 5 դիմորդներ, 3-ը չեն ներկայացել մրցույթին, 2-ը մասնակցել են հարցազրույցի փուլին, սակայն մասնակիցներից մեկը հրաժարվել է մասնակցել հարցազրույցի փուլին եւ հաղթող է ճանաչվել աշխատակազմի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոշ Սարգսյանը:
  8. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի թափուր պաշտոնի համար դիմել են 7 դիմորդներ, 3-ը չեն ներկայացել մրցույթին, 2-ը թեստից կտրվել են, 5-ը մասնակցել են հարցազրույցի փուլին, հաղթող է ճանաչվել աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Հարությունյանը:
  9. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի թափուր պաշտոնի համար դիմել են 11 դիմորդներ, 3-ը չեն ներկայացել մրցույթին, 2-ը թեստից կտրվել են, 6-ը մասնակցել են հարցազրույցի փուլին, հաղթող է ճանաչվել Էդգար Կիրակոսյանը: Պաշտոնը համալրված չի եղել ժամանակավոր պաշտոնակատարի կողմից:
  10. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի թափուր պաշտոնի համար դիմել են 12 դիմորդներ, 6-ը չեն ներկայացել մրցույթին, 3-ը  թեստից կտրվել են, 3-ը մասնակցել են հարցազրույցի փուլին, հաղթող է ճանաչվել աշխատակազմի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ավետիսյանը:
  11. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ի թափուր պաշտոնի համար դիմել են 15 դիմորդներ, 6-ը չեն ներկայացել մրցույթին, 2-ը թեստից կտրվել են, 7-ը մասնակցել են հարցազրույցի փուլին, հաղթող է ճանաչվել Էդգար Գալստյանը: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի  տրանսպորտի վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը հաղթող չի ճանաչվել եւ նրա հետ լուծվել է աշխատանքային պայմանագիրը:
  12. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի թափուր պաշտոնի համար դիմել են 5 դիմորդներ, 1-ը չի ներկայացել մրցույթին, 4-ը մասնակցել են հարցազրույցի փուլին, հաղթող է ճանաչվել աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Իոսիֆ Կուբատյանը:
  13. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնի համար դիմել են 10 դիմորդներ, 6-ը չի ներկայացել մրցույթին, 1-ը թեստից կտրվել է, 3-ը մասնակցել են հարցազրույցի փուլին, հաղթող է ճանաչվել աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Դարբինյանը:
  14. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի թափուր պաշտոնի համար դիմել են 6 դիմորդներ, 2-ը չեն ներկայացել մրցույթին, 3-ը թեստից կտրվել են, 1-ը մասնակցել է  հարցազրույցի փուլին եւ հաղթող է ճանաչվել աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Գյուլզադյանը:
  15. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի  սոցիալական աջակցության Կենտրոնի տարածքային բաժնի պետի թափուր պաշտոնի համար դիմել են 5 դիմորդներ, 3-ը չեն ներկայացել մրցույթին, 2-ը մասնակցել են  հարցազրույցի փուլին եւ հաղթող է ճանաչվել Գայանե Յազիչյանը: Պաշտոնը համալրված չի եղել ժամանակավոր պաշտոնակատարի կողմից:
  16. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Նուբարաշենի տարածքային բաժնի պետի թափուր պաշտոնի համար դիմել են 4 դիմորդներ, 2-ը չեն ներկայացել մրցույթին, 1 մասնակցի հանձնաժողովը թույլ չի տվել մասնակցել մրցույթին սոցիալական աշխատողի հավաստագիր չունենալու պատճառով, 1-ը մասնակցել է հարցազրույցի փուլին, սակայն մրցույթում հաղթող չի ճանաչվել:
  17. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի  բնապահպանության վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնի համար դիմել են՝ 12 դիմորդներ, 8-ը չեն ներկայացել մրցույթին, 1-ը թեստից կտրվել է, 3-ը մասնակցել են հարցազրույցի փուլին, հաղթող է ճանաչվել աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Նավասարդյանը:
  18. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի  կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնի համար դիմել են 6 դիմորդներ, 2-ը չեն ներկայացել մրցույթին, 1-ը թեստից կտրվել է, 3-ը մասնակցել են հարցազրույցի փուլին, սակայն մրցույթում հաղթող չի ճանաչվել:
  19. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնի համար դիմել են 8 դիմորդներ, 2-ը թեստից կտրվել են, 6-ը մասնակցել են հարցազրույցի փուլին, հաղթող է ճանաչվել մասնակից Նարեկ Ավետիսյանը: Պաշտոնը համալրված չի եղել ժամանակավոր պաշտոնակատարի կողմից:
  20. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնի համար դիմել են 7 դիմորդներ, 7-ը մասնակցել են հարցազրույցի փուլին, 1-ը չի ներկայացել հարցազրույցի փուլին, հաղթող է ճանաչվել մասնակից Ալբերտ Կարապետյանը, սակայն դիմում չի ներկայացրել, ուստի վերոնշյալ պաշտոնը մնացել է թափուր:
  21. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնի համար դիմել են 11 դիմորդներ, 4-ը չեն ներկայացել մրցույթին, 1-ը թեստից կտրվել է, 6-ը անցել են հարցազրույցի փուլ, 2-ը չեն մասնակցել հարցազրույցի փուլին, 4-ը մասնակցել են հարցազրույցի փուլին, հաղթող է ճանաչվել աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Հովհաննիսյանը:
  22. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնի համար դիմել են 6  դիմորդներ, 2-ը չեն ներկայացել մրցույթին, 1-ը թեստից կտրվել է, 1-ը չի ներկայացել հարցազրույցի փուլին, հաղթող է ճանաչվել աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Գեւորգյանը:
  23. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալի թափուր պաշտոնի համար դիմել են 9  դիմորդներ, 5-ը չեն ներկայացել մրցույթին, 2-ը թեստից կտրվել են, 2-ը մասնակցել են հարցազրույցի փուլին, սակայն հաղթող չի ճանաչվել: Պաշտոնը համալրված չի եղել ժամանակավոր պաշտոնակատարի կողմից, ուստի այն մնացել է թափուր:
 

Լրահոս

Դիտել ավելին