Կարևոր իրադարձություններ

«Թավշյա հեղափոխության իրականացումը խաղից դուրս ա դրել ոչ միայն իշխող համակարգին»

22 Մայիս, 2019 11:25
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
«Թավշյա հեղափոխության իրականացումը խաղից դուրս ա դրել ոչ միայն իշխող համակարգին»

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախկին համակարգի նկատմամբ ամբողջությամբ, եւ առանձին գործիչների նկատմամբ մասնավորանպես հանրության զգայական գնահատակնը եւ կտրուկ քայլերի պահանջները անկասկած հասկանալի են: Բայց էստեղ կա մի կարեւոր եւ նուրբ առանձնահատկություն՝ թավշյա հեղափոխության իրականացումը խաղից դուրս ա դրել ոչ միայն իշխող համակարգին, կամ այսպես ասեմ՝ նախկին համակարգի ոչ միայն իշխանության կարգավիճակ ունեցող սեգմենտներին դրա համար պետք ա ուշադիր լինել թավշյա տրամաբանության կոշտ քննադատություն հնչեցնող բոլոր սուբյեկտների նկատմամբ, որովհետեւ կարծում եմ նրանց ոչ բոլորի «դարդն» ա համարժեք հանրության ու պետության առաջ եղած խնդիրներին: Նրանց մի մասը լուծում ա ընդամենը խաղ վերադառնալու պարզունակ խնդիր, ասելով, թե բա տեսաք, որ մենք ասում ենք մենակ «քառատելով» կա հային փրկություն մինչդեռ հանրությունն ու նոր իշխանությունն ունեն առանց «քառատելու» հարցեր լուծելու լիարժեք լծակներ ու հնարավորություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին