Կարևոր իրադարձություններ

Վանաձորում թիվ 5 երթուղին սպասարկող «Գազել»-ը վթարի է ենթարկվել. 3 ուղևոր հոսպիտալացվել է

22 Մայիս, 2019 10:54
Վանաձորում թիվ 5 երթուղին սպասարկող «Գազել»-ը  վթարի է ենթարկվել. 3 ուղևոր հոսպիտալացվել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան կամրջից դեպի Դեմիրճյան փողոց տանող հատվածում բախվել են մարդատար Газель մակնիշի 2211 Լ համարանիշի եւ Mercedes մակնիշի 36 VS 777 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, Газель-ում գտնվող 3 հոգի տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Газель-ը սպասարկում է Վանաձոր քաղաքի թիվ 5 երթուղին: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին