Կարևոր իրադարձություններ

Բանակում տեղի ունեցող գործընթացները հրապարակային ձևով չեն անում. քաղաքագետ

22 Մայիս, 2019 10:41
Հեղինակ՝ Ստեփան Դանիելյան
Բանակում տեղի ունեցող գործընթացները հրապարակային ձևով չեն անում. քաղաքագետ

«Պատկերացրեք այն ծնողների վիճակը, որոնք իրենց երեխաներին ուղարկում են բանակ, որի գեներալները հանցագործներ են, իսկ գլխավոր հրամանատարը պետական դավաճան ու փողով հող ծախող։ Դա բանակ փլուզելու ձև է։

Եթե հետաքննություն եք անում, արեք ծառայողական քննությամբ։ Հանցագործ գեներալներին պատժեք առանց աղմուկի ու PR անելու, էժան դիվիդենտների ակնկալիքներով։

Բանակում տեղի ունեցող գործընթացները հրապարակային ձևով չեն անում, եթե, իհարկե ինչ-ինչ պատճառներով բանակի փլուզումը չի նպատակը։ Այդ դեպքում ամեն ինչ ճիշտ է արվում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին