Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Այն նախկին խորհրդի իրավահաջորդը չէ և պատասխանատու չէ նախորդի գործունեության համար.Արծրուն Պեպանյան

22 Մայիս, 2019 10:18
Հեղինակ՝ Արծրուն Պեպանյան
Այն նախկին խորհրդի իրավահաջորդը չէ և պատասխանատու չէ նախորդի գործունեության համար.Արծրուն Պեպանյան

ՀԽ անդամ, վերլուծաբան-հրապարակախոս Արծրուն Պեպանյանը ՖԲ իր էջում գրում է.

«ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

Հանրային խորհուրդը ձևավորվում է ԱԺ ընտրություններից հետո և դադարում է գործել նոր ընտրություններից անմիջապես հետո:

Ներկա հանրային խորհուրդը ձևավորվել է ապրիլ ամսին: Այն նախկին խորհրդի իրավահաջորդը չէ և պատասխանատու չէ նախորդի գործունեության համար, նույնիսկ եթե խորհրդի նախագահը նույն մարդն է:
Ինչպե՞ս կվերաբերվեք այն մարդուն, ով ներկա ԱԺ-ին մեղադրի 2015-16 թթ ոչ ճիշտ վարքի համար: Կծիծաղեք, չէ՞, նրա վրա: Այդ կերպ էլ ծիծաղելի վիճակում են հայտնվում նրանք, ովքեր ներկա ՀԽ-ի առջև դնում են հարցադրումներ այս տարվա ապրիլից առաջվա դեպքերի հետ կապված:
ՀԽ անդամները չեն վարձատրվում, կառավարությունը հոգում է նստավայրի և փոքր աշխատակազմի ծախսերը:

Իսկ թե ինչ կարևոր դեր կարող է ունենալ ՀԽ-ն ներկա վիճակում, այդ մասին խոսել եմ ՀԽ մայիսի 20-ի նիստում:
Առաջիկայում այն լրամշակելով՝ կհրապարակայնացնեմ»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին