Կարևոր իրադարձություններ

«Ժամանակ». Անհավասարակշիռ մերժվածը. Ռուբիկ Հակոբյանը Քոչարյանին սատարելու համար դիմում է տարբեր ուժերի

22 Մայիս, 2019 09:50
«Ժամանակ». Անհավասարակշիռ մերժվածը. Ռուբիկ Հակոբյանը Քոչարյանին սատարելու համար դիմում է տարբեր ուժերի

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, բայց հոգով դաշնակցական, իսկ վերջերս իր անհավասարակշիռ վարքագծով հանրությանը երևացած Ռուբեն Հակոբյանը վերջին օրերին հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի՝ հիմնականում արտախորհրդարանական ուժերի, մարդ կուսակցությունների հետ և առաջարկում սատարել Քոչարյանին կամ համատեղ ստեղծել մի ուժ, հարթակ, որի նպատակը ևս պետք է լինի Քոչարյանին աջակցելն ու գործող իշխանությունների դեմ ակտիվ պայքար նախաձեռնելը։

Մեզ հասած տեղեկություններով՝ Ռուբիկ Հակոբյանն այդ առաջարկով դիմել է նաև իր նախկին կուսակցությանը՝ «Ժառանգությանը», և խնդրել միանալ իրենց, սակայն, ըստ ամենայնի, մերժում է ստացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին