Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524
    532

  • RUB

    7,14
    7,34

Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». «Իմ քայլը» կապահովի՞ քվորում արտահերթ նիստին

22 Մայիս, 2019 09:26
«Հրապարակ». «Իմ քայլը» կապահովի՞ քվորում արտահերթ նիստին

«Լուսավոր Հայաստանը» և ԲՀԿ-ն անհրաժեշտ քանակի ստորագրություններ են հավաքել ԱԺ արտահերթ նիստ անելու օրակարգով։ Թեման Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով ստեղծված իրադրությունն է։

Նիստից առաջ պետք է արտահերթի որոշումը կայացվի ԱԺ խորհրդում, իսկ ԱԺ նախագահն այսօր միայն կվերադառնա Բիշքեկից։ Կկայանա՞ արտահերթ նիստ։ «Իմ քայլը» վերապահում ունի ԼՀԿ օրակարգի հետ կապված։ Չնայած խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այդպես էլ չպատասխանեց՝ դե՞մ են ԼՀԿ-ի ձևակերպմանը, ասաց՝ կողմ են դատաիրավական ոլորտի բարեփոխումների հարցի քննարկմանը։ Չպատասխանեց նաև՝ «Իմ քայլը» կապահովի՞ քվորում, եթե ԼՀԿ-ն հարցի ձևակերպումը չփոխի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին