Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524
    532

  • RUB

    7,14
    7,34

Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Դատական համակարգում խառնվել են իրար. Փորձում են գտնել հայտնի արտահոսքի աղբյուրը

22 Մայիս, 2019 09:11
«Ժողովուրդ». Դատական համակարգում խառնվել են իրար. Փորձում են գտնել հայտնի արտահոսքի աղբյուրը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ իրավապահ համակարգը փնտրում է աղբյուրին, որը դատական փորձագետ ներկայացած Արտակ Գալստյանին հայտնել է` Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին ու Վերաքննիչի եւս երկու դատավորներ՝ Արշակ Վարդանյանն ու Մխիթար Պապոյանը:

 Մեր տեղեկություններով` իրավապահները ստուգումներ են անում ու բացատրություններ վերցնում դատական համակարգի ներկայացուցիչներից` փորձելով հասկանալ, թե նրանք ինչ կապ ունեն դատական փորձագետի հրապարակած տեղեկությունների հետ: Ասել է թե` դատական համակարգում կասկածներ ունեն, որ միգուցե իրենց մոտից է այդ ինֆորմացիան դուրս եկել, եւ դատավորների դեմ «շառ են անում»:

Ինչ կպարզվի այս ամենի արդյունքում, սպասենք զարգացումների, սակայն ակնհայտ է այն, որ դատական համակարգում խառնված են իրար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին