Կարևոր իրադարձություններ

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը դիմում է տղամարդ պատգամավորներին

21 Մայիս, 2019 23:11
Հեղինակ՝ Հռիփսիմե Ջեբեջյան
Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը դիմում է տղամարդ պատգամավորներին

Հռիփսիմե Ջեբեջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դիմում եմ բոլոր պաշտոնյաներին, հատկապես՝ պատգամավորներին (խոսքը կին պատգամավորների մասին ՉԷ): Դուք ուղղակի չքնաղ եք, չնաշխարհիկ, մեկդ մեկից սիրուն ու կապ չունի՝ էդ օրը դուք թրաշվա՞ծ եք, թե՞ անթրաշ, թույն ու ընտիր կոստյո՞ւմ եք հագել, թե՞ Եղվարդի բոթասներով մի հասարակ ջինս ու մայկա, հերիք է լրագրողների հոգին ուտեք, թե՝ ստեղ ես սիրուն չեմ հելել, էդ նկարը չդնեք, ստեղ ոնց որ շիլ լինեմ, ստեղ՝ ականջներս էն չի, մեծ ա երեւում...Ամուսնության բյուրոյի համար չենք նկարում ձեզ, հարգելիներս, ոչ էլ «Արի ծանոթանանք» հաղորդումն է: Ձեզ մի քիչ ինքնավստահ պահեք:

Կին պատգամավորներին դեռ կարելի է հասկանալ ու մի քիչ իրենց խաթրով գնալ, բայց որ տղամարդիկ են բզիկներ անում... Ուրեմն ձեռքերը դրել է հետեւը նկարվելուց, ասում է՝ թեւերս ոնց որ կտրած լինեն, էս ո՞նց ես նկարել, ուրեմն ես իմ հարցազրույցը թողած՝ պիտի ընկնեմ ձեր ոտքի ու ձեռքի շարժումների հետեւի՞ց: Կամ ասում է՝ սրանից հետո ինձ նկարելուց վերեւից կնկարես, ես տենց եմ սիրուն հելնում: Ուրեմն ես պիտի հետս ԱԺ աստիճան տանեմ, որովհետեւ իմ բոյը 1,60 է, մաքսիմում էդքան կարամ վերեւից նկարեմ: Մարդ մի քիչ Վարդան Ղուկասյանի ինքնավստահությունից կունենա, հարցազրույցից հետո նկարում եմ, ասում ա՝ արի կողս կանգնի, դու էլ նկարվի, մի քիչ շողքս ընկնի վրեդ, սիրուն նկար կունենաս )))))»:

 

Լրահոս

Դիտել ավելին