Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Արարատի ոստիկանները ապօրինի պահվող ինքնաձիգ և հրացան են հայտնաբերել

21 Մայիս, 2019 23:03
Արարատի ոստիկանները ապօրինի պահվող ինքնաձիգ և հրացան են հայտնաբերել

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, համակարգի տարածքային այլ ստորաբաժանումների գործընկերների նման, ամենօրյա հետեւողական պայքար են մղում ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանությունից հայտնում են, որ օրերս Արարատի ոստիկանները օպերատիվ տվյալներ ստացան, որ Շաղափ գյուղի բնակիչներից մեկը գոմում հրազեն է պահում։ Տեղեկությունների իսկությունը ճշտելուց հետո նրանք մայիսի 20-ին գոմում զննություն կատարեցին։ Հայտնաբերվեցին 10-ից ավելի փամփուշտներ, գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որի պահունակը լիցքավորված էր 7․62 մմ տրամաչափի 7 փամփուշտով, ինչպես եւ գործարանային համարով «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, որի պահունակում կար դարձյալ 7․62 մմ տրամաչփի 10 փամփուշտ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքը փաթեթավորվել եւ ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ դատաձգաբանական փորձաքննության։

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները շարունակում են հետախուզական միջոցառումները ինքնաձիգի եւ հրացանի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։

Քննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին