Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Տրիպոլիի մարտերը երկարատեւ եւ արյունալի պատերազմի սկիզբն են. ՄԱԿ դեսպան

21 Մայիս, 2019 22:44
Տրիպոլիի մարտերը երկարատեւ եւ արյունալի պատերազմի սկիզբն են. ՄԱԿ դեսպան

Տրիպոլիի մարտերը երկարատեւ եւ արյունալի պատերազմի սկիզբն են: Այս մասին հայտարարել է Լիբիայում ՄԱԿ-ի դեսպան Հասան Սալամեն՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ զենքի մատակարարումը դադարեցնելու համար, հաղորդում է AFP-ը:

Ելույթ ունենալով Անվտանգության խորհրդում՝ Հասան Սալամեն ասել է, որ շատ երկրներ զենք են մատակարարում Տրիպոլիի կառավարությանն ու Խալիֆա Խաֆտարի ղեկավարությամբ ուժերին:

Խաֆտարը, որն աջակցում է Եգիպտոսին եւ ԱՄԷ-ին, ապրիլի 4-ին հարձակում էր սկսել:

«Տրիպոլիում բռնությունը երկարատեւ եւ արյունալի պատերազմի սկիզբն է միայն»,- նշել է նա:

Հասան Սալամեի խոսքով՝ առանց անհապաղ գործողությունների Լիբիային քաղաքացիական պատերազմ է սպառնում, որը երկիրը կընկղմի քաոսի մեջ եւ կպառակտի այն:   

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին