Կարևոր իրադարձություններ

Հայաստանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել դատական համակարգի անկախությունը. ԵԺԿ

21 Մայիս, 2019 21:02
Հայաստանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել դատական համակարգի անկախությունը. ԵԺԿ

Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլը գրառում է կատարել  Հայաստանում դատական իշխանությունների բարեփոխումների մասին։

Նա թվիթերյան իր էջում, մասնավորապես, գրել է.

«Հայաստանի դատական համակարգի արմատական բարեփոխման կոչերի համատեքստում Հայաստանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել, որ ցանկացած բարեփոխման դեպքում առաջնահերթ լինի դատական համակարգի անկախությունը՝ որպես ժողովրդավարական հասարակության անկյունաքար։ Օրենքի գերակայությունը եւ իշխանությունների տարանջատումը պետք է հարգվի»։

 

Լրահոս

Դիտել ավելին