Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Վոլգոգրադում բնակվող հայ տղամարդն այրվող տնից հասցրել է փրկել կնոջն ու 5 երեխաներին, սակայն բազմազավակ ընտանիքը մնացել է առանց տան

21 Մայիս, 2019 20:43
Վոլգոգրադում բնակվող հայ տղամարդն այրվող տնից հասցրել է փրկել կնոջն ու 5 երեխաներին, սակայն բազմազավակ ընտանիքը մնացել է առանց տան

ՌԴ Վոլգոգրադի մարզի Վոլժսկի շրջանում նախօրեին բռնկված հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է Արամ Բաղդասարյանի բազմազավակ ընտանիքի տունը: 

Ինչպես հայտնում է Комсомольская правда-ն, հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 210 քառ. մետր: Բռնկված կրակի հետևանքով արյվել է նաև ավտոտնակը մեքենայով հանդերձ, փաստաթղթերը և ընտանիքի ողջ գույքը:

«Ես նախ սկսեցի ինքնուրույն մարել կրակը, սակայն շուտ հասկացա, որ դա անօգուտ է: Թողեցի ամեն ինչ և նետվեցի փրկելու կնոջս ու երեխաներին: Ոչինչ չենք վերցրել, այդ թվում և փաստաթղթերը: Արդյունքում ամեն ինչ այրվել է: Հրշեջներն, ի դեպ, արագ են ժամանել, արել են այն ամենն, ինչ իրենցից կախված էր», - ընտանիքի հորը մեջբերում է տեղի պարբերականներից մեկը:

Արամ Բաղդասարյանը նշել է նաև, որ հրդեհի պատճառ կարող էր դառնալ էլեկտրականության մեծ լարումը այն շրջանում, որտեղ իրենք բնակվում են, ինչի պատճառով նախկինում ամիսներ շարունակ այրվում էր կենցաղային տեխնիկան: Բազմազավակ ընտանիքում 5 անչափահաս երեխա է մեծանում, այդ թվում՝ երկու նորածին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին