Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    527
    535

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Արցախը հայ ժողովրդի հերոսական սխրագործությունն է. Վլադիմիր Սոլովյովը հակադարձել է ուկրաինացի քաղաքագետի հայտարարությանը (տեսանյութ)

21 Մայիս, 2019 20:14
Արցախը հայ ժողովրդի հերոսական սխրագործությունն է. Վլադիմիր Սոլովյովը հակադարձել է ուկրաինացի քաղաքագետի հայտարարությանը (տեսանյութ)

Ռուսական «Россия-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի հերթական թողարկման ժամանակ հաղորդավարը պատասխանել է ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Կովտունի հայտարարությանն այն մասին, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»:

 «Ղարաբաղը պատկանո՞ւմ է Ադրբեջանին: Հայաստանը և Փաշինյանը համաձա՞յն են Ուկրաինայի այդ տեսակետի հետ: Երբ պայքարում ես Ղարաբաղի համար, ապա գիտես, թե որքան մարդ է արյուն թափել այնտեղ, և թե դա ինչ հերոսական սխրագործություն էր, որն իրագործել է հայ ժողովուրդը», - ասել է Սոլովյովը ուղիղ եթերում:

Հաղորդավարը հավելել է, որ Արցախը պաշտպանել է իր իրավունքը լինելու այնտեղ, որտեղ կա:

 Տեսանյութը կարող եք դիտել 1:37 րոպեից
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին