Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Հայրենիքը բոլորիս համար եղել է մեկը, կա ու լինելու է մեկը. Արամ Սարգսյան

21 Մայիս, 2019 19:42
Հեղինակ՝ Արամ Սարգսյան
Հայրենիքը բոլորիս համար եղել է մեկը, կա ու լինելու է մեկը. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Իրավիճակը տհաճ է ու վտանգավոր՝ մեծը իրեն մեծի պես և շրջահայաց չի պահում, ջահել ու անփորձն էլ հարգանք չունի, սրում է ու սրում: Ես առաջին օրից դեմ եմ եղել հակադրություններին՝ "Հին" ու "Նոր" Հայաստանների, տարիքային ռասիզմ հիշեցնող "սերնդափոխության", "հեղափոխության" և "Արցախյան ազատամարտի" համեմատության, առավել ևս՝ հակադրության, "սև-ի ու "սպիտակ"- ի բաժանման... Այն դիտարկումների հետ էլ, որ ես ԼՂՀ իշխանությանն եմ պաշտպանում, համաձայն չեմ։ Ես փորձում եմ հարթել, ցավոք, չի ստացվում: Դեռ չի ստացվում: Ես համոզված եմ՝ հայրենիքը բոլորիս համար եղել է մեկը, կա ու լինելու է մեկը: Մահապարտները ուրիշի հայրենիքի համար չէին գնում հաղթելու: Պատերազմը ավարտված չէ: Գլխավոր հարցը լուծված չէ՝ Արցախի կարգավիճակի ու անվտանգության: Այս պարագայում արտաքին աշխարհի հետ հարաբերվելու ու մեր խնդիրները լուծելու փոխարեն՝ ներքին խնդիրներ ստեղծելը, մեղմ ասած, նպատակամետ չէ: Դա չի նշանակում ամեն ինչ ծածկադմփոց անել, դա նշանակում է իրար հանդիպել ու ամեն ինչ պարզել, հետո ստատուսներ գրել ու հայտարարություններ անել՝ եթե անհրաժեշտություն լինի: Ես ոչ մեկին պաշտպանելու խնդիր չունեմ: Նախ՝ իրենք իրենց հրաշալի պաշտպանում են ու կողքից պաշտպանների կարիք չունեն, հետո էլ՝ իմ քաղաքական կարիերայում ես միշտ ձգտել եմ խնդիր լուծել, ոչ թե խնդիր դառնալ»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին