Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476,5
    480

  • EUR

    534
    542

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

«Նաիրա Զոհրաբյանը դատախազության տեղը գիտի, կարող է դիմում գրի, ասի՝ քրեական գործ հարուցեք «Իմ քայլի» պատգամավորների հարցով». Նիկոլայ Բաղդասարյան

21 Մայիս, 2019 16:12
«Նաիրա Զոհրաբյանը դատախազության տեղը գիտի, կարող է դիմում գրի, ասի՝ քրեական գործ հարուցեք «Իմ քայլի» պատգամավորների հարցով». Նիկոլայ Բաղդասարյան

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է, որ «Իմ քայլի» պատգամավորները իրավունք չունեին դատարանների մուտքն ու ելքն արգելափակելու ցույցերին մասնակցել: Այս մասին հայտնում է aravot.am-ը:

«Իհարկե, իրավունք չունեն, երբ որ «Իմ քայլի» պատգամավորներն ասում էին՝ մենք այնտեղ էինք, որ բախումներ չլինեին, ես հարց եմ տալիս՝ դուք ընդհանրապես ինչի՞ էիք էնտեղ, ինչի՞ էիք մասնակցում հակասահմանադրական գործընթացին»,- նշել է նա:

«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը գտնում է, որ այդ ցույցով Սահմանադրություն չի խախտվել. «Այդ ակցիան տեղին էր, այդ ակցիայով պետք է ապահովվեր ժողովրդի ներգրավվածությունը: Նա ժողովրդին կոչ արեց ժողովրդին եւ քաղհասարակությանը նեգրավվել այդ գործընթացում»: Ըստ Բաղդասարյանի, եթե դատական իշխանության նկատմամբ վստահություն չկա հասարակության մեջ, այդ իշխանությունը չի կարող գոյատեւել. «Դա իմ մեկնաբանությունը չի, փիլիսոփաների ասածն է՝ իշխանությունը գոյատեւում է այնքան, ինչքան իրեն վստահում է հասարակությունը»:

Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի գնահատականին՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Սահմանադրության ո՞ր կետն ենք խախտել»: Դիտարկմանը, որ արդարադատությանը խոչընդոտելը, իշխանության անկախ մարմնի գործունեությունը տապալելը՝ Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց. «Երեխեք, լավ, էլի, նման հոդված չկա, իսկ եթե իրենք նկատի ունեն քրեորեն պատժելը, կարան դիմեն, Նաիրա Զոհրաբյանը դատախազության տեղը գիտի, կարող է դիմում գրի, ասի՝ քրեական գործ հարուցեք: Արդարադատությանը խոչընդոտելու հոդվածը լրիվ այլ բովանդակություն ունի, պետք է կոնկրետ գործով կոնկրետ անձի, դատավորի նկատմամբ խոչընդոտ լինի: Իսկ ակցիան ուղղված էր իշխանության դեմ, այդ հոդվածով քրեորեն պատժելի արարք չի, Սահմանադրության հետ կապ չունի: Սա ակցիա էր, որտեղ ցույց էր տալիս, որ հասարակությունը պետք է ներգրավված լինի արդարադատության բարեփոխումների պրոցեսին: Սրա հետ դուք էլ, Նաիրա Զոհրաբյանն էլ է համաձայն, ուղղակի քանի որ ակցիան կազմակերպված էր իշխանության կողմից, իրենք սովորույթի համաձայն ասում են՝ սխալ է»: 

աառավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին