Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522
    530

  • RUB

    7,32
    7,52

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում ձերբակալվել է ապօրինի վաճառք իրականացնող հայազգի «զենքի բարոնը»

21 Մայիս, 2019 16:08
ԱՄՆ-ում ձերբակալվել է ապօրինի վաճառք իրականացնող հայազգի «զենքի բարոնը»

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում ձերբակալվել է ԱՄՆ քաղաքացի, զենքի վաճառքով զբաղվող Dolarian Capital Inc (DCI) ընկերության 58-ամյա ղեկավար Արա Դոլարյանը, այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ արդարադատության նախարարության Կալիֆոռնիայի վարչության կայքից:

Դոլարյանը կասկածվում է զենքի ապօրինի վաճառքի, փողերի լվացման և դավադրության համար: Ոստիկանությունը մասնավորապես կասկածներ ունի, որ Դոլարյանը փորձել է Նիգերիայի կառավարությանն Արևելյան Եվրոպայից և Հարավային Աֆրիկայից ներկրված պայթուցիկ նյութեր, հրթիռներ, հրազեն և հրանոթներ վաճառել:

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հրաժարվել է Dolarian Capital Inc ընկերությանը միջազգային առևտուր իրականացնելու արտոնագիր տրամադրել:

2014թ.-ի հունիսին ԱՄՆ քաղաքացի Դոլարյանը, որն բնակվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, նիգերական Societe D’Equipments Internationaux ընկերության հետ զենքի վաճառքի վերաբերյալ 8,4 մլն դոլարի համաձայնագիր է կնքել:

Եթե Դոլարյանը մեղավոր ճանաչվի բոլոր մեղադրանքներով, նրան ընդհանուր առմամբ 45 տարվա ազատազրկում կսպառնա (20 տարվա ազատազրկում և 1 մլն դոլար տուգանք` առանց արտոնագրի զենքի վաճառքի,  20 տարվա ազատազրկում և 500 հազար դոլար տուգանք՝ փողերի լվացման, 5 տարվա ազատազրկում ու 250 հազար դոլար տուգանք` դավադրության համար):

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին