Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522
    530

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Ավտովթար Սյունիքի մարզում. 3 վիրավորներից 2-ը զինծառայողներ են

21 Մայիս, 2019 15:41
Ավտովթար Սյունիքի մարզում. 3 վիրավորներից 2-ը զինծառայողներ են

Այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Կապանի վարչական տարածքում, բախվել են Ford-ը և ГАЗ 66 մակնիշի ՊՆ ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները։ 

Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը 23-ամյա Արծվիկ Ոսկանյանն էր, իսկ վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներ են։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին