Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522
    530

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

Միլիարդատերը խոստացել Է մարել Ատլանտայի քոլեջի շրջանավարտների ուսման 40 մլն դոլար գումարի վարկերը

21 Մայիս, 2019 15:31
Միլիարդատերը խոստացել Է մարել Ատլանտայի քոլեջի շրջանավարտների ուսման 40 մլն դոլար գումարի վարկերը

Միլիարդատեր Ռոբերտ Սմիթը, որը հիմնել Է Vista Equity Partners ներդրումային ընկերությունը, Մորհաուզի (Ատլանտա) քոլեջի 2019 թվականի շրջանավարտներին խոստացել Է մարել ուսման վարկերը: NBC հեռուստաալիքի տվյալներով՝ դա նրա վրա կնստի մոտավորապես 40 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա 2019 թվականի իմ ավարտական դասարանն Է,-հայտարարել Է Սմիթը, որն ստացել Է քոլեջի պատվավոր դոկտորի աստիճան:-Եվ իմ ընտանիքը դրամաշնորհ կստեղծի, որպեսզի շրջանավարտներին ազատի պարտքերից»: Այսպիսով, նշում Է NBC-ն, կմարվեն 396 մարդու վարկեր: Հաղորդվում Է, որ 2018 թվականին ԱՄՆ-ում ուսման վարկերի գծով պարտքերի ընդհանուր գումարի չափը հասել Է 1,5 տրլն դոլարի:

2018 թվականին Forbes-ը Սմիթին համարել Է ամենահարուստ աֆրոամերիկացին: Հրատարակության տվյալներով՝ 2019 թվականի մայիսի դրությամբ Սմիթի կարողությունը կազմում Է 5 մլրդ դոլար:

Մորհաուզի քոլեջը ուսումնական հաստատություն Է տղամարդկանց համար. հայտնի Է որպես Մարտին Լյութեր Քինգի ալմա-մատեր: Քոլեջի ուսանողներն առավելապես աֆրոամերիկացիներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին