Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Արցախում առաջին եռամսյակում 411 երեխա է ծնվել

21 Մայիս, 2019 15:15
Արցախում առաջին եռամսյակում 411 երեխա է ծնվել

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 411 երեխա, որոնցից 206-ը ՝ տղա, 205-ը՝ աղջիկ:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ Արցախում ընդհանուր ծնելիությունը 2019 թվականի առաջին եռամսյակում կազմել է 431 երեխա, որոնցից 214-ը՝ տղա, 217-ը՝ աղջիկ: 431-ից 411 երեխայի ծնունդն արձանագրվել է ԱՀ, իսկ 20-ը՝ ՀՀ բուժհաստատություններում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միայն 336 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի բուժհաստատությունում՝ 37 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 28, Հադրութում՝ 9, Շահումյանում՝ 1: Երեք ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 5 ծնունդ՝ բոլորը բնական բեղմնավորման արդյունքում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին