Կարևոր իրադարձություններ

Պարոնայք նախկին կռված տղերք, մի՛ մտեք այն խաղի մեջ, որի մեջ ուզում եք մտնել. դա ձեր խելքի բանը չէ. Վիլեն Գաբրիելյան

21 Մայիս, 2019 14:43
Հեղինակ՝ Վիլեն Գաբրիելյան
Պարոնայք նախկին կռված տղերք, մի՛ մտեք այն խաղի մեջ, որի մեջ ուզում եք մտնել. դա ձեր խելքի բանը չէ. Վիլեն Գաբրիելյան

Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«

Բարի լույս: Եկել եմ ասեմ, որ հա ուզում եմ սա ասեմ, չեմ հասցնում:

Այս նկարն այն մասին է, որ հիմա՝ ինչպես և միշտ, Արցախում մի «բռատսկիյ կռուգ» կա, շատերս կասեինք՝ «կլան», որը միանշանակ ժամանակին գործել ա հանուն Արցախի անվտանգության, բայց ժամանակի ընթացքում այդ «հանունը» այդ մարդկանց մոտ փողի քանակի ազդեցության տակ ենթարկվել ա մուտացիայի, իսկ իրենց մտածելակերպը և աշխարհայացքը մնացել ա ճիշտ այն տեղում, այն օրում և այն ժամում, երբ դուրս են եկել խրամատից, և հասկացել, որ իրենք այլևս ոչ թե ուղղակի խիզախ կռվող տղերք են՝ մեկը բոլորից, այլ, վիձիծե լի, յուրահատուկ են, քանզի բացի անունից ձեռք էին բերել նաև այլ ազդեցության լծակներ:

Ստեղ՝ ֆեյսբուքում, զանգված կա, որ այս բռատստվայի ներկայացուցիչների նկարներ կամ նրանց մասին վիդեոներ շեյրելուց գրում են՝ «Հաղթանակա՜ծ, Գեներա՜լը» կամ «Հերո՜սը»: 
Ես դրա հետ խնդիր չունեմ մեծամասամբ, բայց դա եղել ա այն ժամանակ, դա մնացել ա անցյալում, և, այո՛, ես չեմ ուրանում պատմությունը, բա՛յց, բա՛յց... տղանե՛ր և աղջիկնե՛ր, արդարության համար գնացե՛ք Ստեփանակերտ, Շուշի կամ ինչի՞ հենց այնտեղ, ավելի խորքը՝ Հադրութ, Մարտունի, Ասկերան, տո մեր գյուղե՛ր գնացեք՝ Հաղորդի կամ Խրթ, հարցրե՛ք շարքային քաղաքացուն և ձեզ կպատմեն, օրինակ՝ մի հրաշք հրամանատար Բալասանյան Վիտալիյի մասին, որը երբ մեքենայով Ասկերանից գալիս էր, զինվորները ոչ թե՞ ինչպես հարկն է փախչում էին ճանապահից՝ հրամանատարից վախեցած, այլ հակառակը՝ հատուկ դուրս էին գալիս ճանապարհի վրա, որ գեներալին ողջունեին, իսկ ինքն էլ ի պատասխան՝ իր «Նիվայի» սիգնալով ողջուներ, բայց, միաժամանակ, ձեզ կպատմեն նաև պարոն գեներալ Բալասանյանի քրոջ տղա՝ Առոկայի արկածների մասին, և թե ո՞նց էր գեներալը ամեն կերպ պահում իր կիսակրիմինալ բարեկամին (չնայած Առոկան ոչ պակաս հայտնի ա նաև հայաստանյան շատ հատուկ շրջանակներում): Այս պատճառով նաև պարոն գեներալը, որ ժամանակին ամենակոշտ ընդդիմադիրներից էր, թե Արցախի, թե Հայաստանի իշխանությունների համար, 2016թ. ապրիլյան իր հերթական հերոսություններից հետո չկարոացավ դիմակայել գայկողությանը, և ընկրկեց Սերժի առջև: Դրա համար էլ հիմա էս նորաթուխ ադեկՎադ մի քանի շիպիզնյակն են խլվրտում կողքերը և փորձում իրեն օգտագործել: Պարոն Գեներալ, ես ձեր տեղը լինեի, մենակ էս վերջին նշվածս պատճառով, որ ձեր հույսը սրանք են մնացել, ամոթուց գետինը կմտնեի:

Ձեզ նաև կպատմեն մի խիզախ, ուժեղ կարատիստ տղու մասին, որի անունն էր Կարապետյան Սամո, որը ժամանակին մենակով մի 30-40 հակառակորդի հետ էր կռիվ տալիս, տղեն հետագայում դարձավ նույն ինքը՝ գեներալ Օգանովսկի, բայց միաժամանակ ձեզ կպատմեն Օգանովսկու գալավարեզների մասին, և այն մասին, թե քանի՞ քանի՞ հոգու գլուխ են կերել իրենք, կպատմեն նաև Օգանովսկու դիզած, բազմաթիվ կալվածքների և փողերի մասին: Ձեզ կպատմեն այս նկարի վրա պատկերված գրեթե յուրաքանչյուր մարդու մասին: Ձեզ նաև կպատմեն ավելի հետաքրքիր փաստարկված դեպքեր ու արարքներ և այդ պատմությունները անպայման համեմվելու են «սրա նանը», «նրա նանը», «էն մեկի նանն էլ վրադիր այդ նույն բանից անեմ» արտահայտություններով։

Հա, ի դեպ, տղաներ և աղջիկներ, էս վերջերս Սերժը գնացել էր Արցախ, սրտաճմլիկ ելույթ էր ունենում, որ ինքը վիձիծելի կարոտել է Ասկոլկային, Փոքր Յուրային, Նորիկին Դանիելյան, Դուշման Վարդանին, Թունել Ժորային: 
Էտ ձեր գովերգած մարդկանց մի հարց ուղղեք, հարցրեք. «Պարոնայք, եթե դուք այդքան արդար եք, եթե դուք այն ժամանակ հանուն արդարության կռվի մեջ էիք մտել»։ Ինչի՞ Սերժին ու Ռոբին մի անգամ չհարցրիք. «Այսքան լափած փողի մեջ, այս տարիների ընթացքում, ինչի՞ մի անգամ չհիշեցիր, ինչի՞ չէիր կարոտում նույն Ասկոլկային և մտքովդ մի անգամ չանցավ էտ ձեռքիդ 10.000$ ժամդ հանես նվեր տաս, Ասկոլկայի երեք որդիներից մեկին, կամ դա էլ հեչ, մի անգամ գոնե հարցնեիր ո՞նց են Աշոտի տղերքը, կամ ինչի՞ չէիր հիշում Դուշմանի քրոջն ու մայրիկին կամ Մարտակերտի Նորիկի հարազատներին»: 
Հարցրեք էլի, հարցրեք հետաքրքիր չի՞ ձեզ, ինչի՞ ա այդ մարդկանց հարազատների մոտ շատ բան ստացվել այնպես ինչպես կա, իսկ նկարի վրա պատկերված մարդկանց և իրենց հարազատների մոտ ամեն ինչ ստացվել է այնպես ինչպես կա:

Պարոնայք նախկին կռված տղերք, մի՛ մտեք այն խաղի մեջ, որի մեջ ուզում եք մտնել. դա ձեր խելքի բանը չէ: Կրելու եք դաժան պարտություն: Որովհետև ժամանակները փոխվել են, ժամանակի հետ համահունչ փոխվել են մարդիկ: Եվ քանի որ, դուք ձեր անելիքների և ասելիքների մեջ շատ եք մեջբերում պատմական փորձը, միշտ հիշե՛ք ամենակարևոր ու դաժան բանը, որը հուշում է պատմությունը, ինչը ի դեպ շատ ցավալի է, բայց շատ դեպքերում փաստ է. կամ դու զոհվում ես որպես հերոս կամ ապրում ես այնքան մինչև դառնում ես՝ ստահակ: Մի հատեք այս սահմանագիծը, հատեցիք ետդարձի ճանապարհ չի լինելու:

Չնայաց ինչ եմ ասում, ում եմ ասում, շատերդ վաղուց արդեն իսկ հատել եք, մնացել ա՝ պինդ բռնվեք, արդարադատությունը թակելու է յուրաքանչյուրի դուռը:

հ.գ. Ուզում եմ մի բան ևս ասել, այդ բռատստվայի մեջից մի մարդ կա, որին անձամբ չեմ ճանաչում, բայց իրա մասին շատ-շատ եմ լսել, հիմնականում դրականը, չհաշված անցած տարվա հունիսի խայտառակ դեպքերը, հույս ունեմ իրա պահով թույրընբռնում ա եղել, այդ մարդու անունն է գեներալ Ղարամյան Արշավիր։ Իմ լսածից ելնելով՝ ես հույս ունեմ, որ որքան էլ հիմա պարոն Ղարամյանը իր մարտական ընկերների հետ ա, ես հույս ունեմ, որ իր բանականությունը և իր իդեալները կկարողանան հաղթահարել իր ընկերական պարտավորվածությունները:

Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքով՝

#ՕմարիԱրծիվ

նավակ Ճոճողը»

 

Լրահոս

Դիտել ավելին