Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    532
    540

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

 

«Ամենամեծ բանը, որ սպառնում ա հեղափոխությանը, իրականում օրակարգի եւ մարդկանց մտքերի քաոսն ա»

21 Մայիս, 2019 13:20
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
«Ամենամեծ բանը, որ սպառնում ա հեղափոխությանը, իրականում օրակարգի եւ մարդկանց մտքերի քաոսն ա»

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ամենամեծ բանը, որ սպառնում ա հեղափոխությանը, իրականում օրակարգի եւ մարդկանց մտքերի քաոսն ա, որի սպառնալիքը կա նաեւ նրանից, որ մի շարք եւ մի խումբ մարդիկ էլ հանրությանն օրակարգ եւ մտքեր, գաափարներ հրամցնելու փոխարեն անընդհատ ինչ որ վախեր են հրամցնում՝ տարբեր շարժառիթներով: Ու էն էլ հաղթած հանրությանը: Դա չի նշանակում, որ չկան քաղաքական ռիսկեր, շատ լուրջ վտանգներ: Բայց մենք էն աշխարհում եւ էն ռեգիոնում չենք, որտեղ երեւի առաջիկա տասնամյակներում որեւէ պարագայում ապրելու ենք առանց էդ լուրջ ռիսկերի եւ վտանգների: բայց դրանք չեզոքացնելու հենց լավագույն ձեւերը դեւի գլուխ կտրելը չի, որովհետեւ համաշխարհային միջավայրը ընենց ա, որ գլուխները անընդհատ աճում են ու աճելու են: Ի վերջո, էդ գլուխ կտրելու տրամաբանությամբ առաջ գնալու դեպքում մնալու ա մենակ մեր ձեռքի ֆիզիկական հոգնածությունը: Դրա համար պետք ա մտածել ռիսկերի եւ վտանգների չեզոքացման, զսպման համար հանրության եւ պետության մտավոր, գաղափարական օժտվածությունը բարձրացնելու մասին»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին