Կարևոր իրադարձություններ

Ինչպես է ջրանցքից դուրս բերվում քաղաքացու դին. ԱԻՆ-ը տեսանյութ է հրապարակել

21 Մայիս, 2019 12:33
Ինչպես է ջրանցքից դուրս բերվում քաղաքացու դին. ԱԻՆ-ը տեսանյութ է հրապարակել

Մայիսի 21-ին, ժամը 10:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին գտնվող «Արևաբաց» ռեստորանային համալիրի մոտակայքով անցնող ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ջրանցքից դուրս է բերվել Ծ.Ա.-ի (ծնվ. 1966 թ.) դին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին