Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը դարձյալ խախտել է պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջեւ. ԱԳՆ խոսնակ

21 Մայիս, 2019 12:00
Ադրբեջանը դարձյալ խախտել է պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջեւ. ԱԳՆ խոսնակ

Այսօր լրագրողների հետ զրույցում  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ հերթական չհայտարարված լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմամբ Ադրբեջանը դարձյալ խախտել է պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջեւ։

Նրա խոսքով՝  ադրբեջանական կողմի նման վարքագիծը չի նպաստում վստահության մթնոլորտի ձեւավորմանը.

«Հայաստանի մշտական ներկայացուցիչը հարցը բարձրացրել է ԵԱՀԿ-ում»:

Ըստ Աննա Նաղդալյանի՝ ուժի նման ցուցադրումն ընդհանրապես չի նպաստում տարածաշրջանային կայունությանը։ «Մենք վստահ ենք մեր ուժերին եւ այս վստահությունը ոչ միայն թույլ է տալիս մեզ հավատարիմ լինել խաղաղությանը, այլեւ հանդես գալ խաղաղության դիրքերից»:

 

Լրահոս

Դիտել ավելին