Կարևոր իրադարձություններ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում

21 Մայիս, 2019 11:23
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում

 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Ամերիկայի հայ դատի հանձնախմի գլխամաս և հանդիպել կազմակերպության ղեկավար կազմի հետ։

 Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից:

Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է իր աշխատանքային այցի մանրամասները, տեղի ունեցած և նախատեսվող հանդիպումները, միջոցառումները և գրանցված արդյունքները։ ԱՀԱԿ գործադիր տնօրեն Արամ Համպարյանը ներկայացրել է հանձնախմբի ներկայիս աշխատանքները և նպատակները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։

Ավելի ուշ ԱԽ քարտուղարը հանդիպել է «Ամերիկայի Հայկական Համագումարի» գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ հայկական համայնքի և սփյուքի կառույցների հետ համագործակցության օրակարգային հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին