Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476,5
    480

  • EUR

    534
    542

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Խոշոր վթար Մաշտոցի պողոտայում. կան վիրավորներ

21 Մայիս, 2019 10:52
Խոշոր վթար Մաշտոցի պողոտայում. կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 02:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 45 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «BMW 750» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ՝ կայանած «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենային (վարորդների ինքնությունը չի հաջողվել պարզել):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները՝ Ս.Գ.-ն (ծնված 1986 թ.) եւ Գ.Ա.-ն (ծնված 1999 թ.), հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները Ս.Գ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ. Ա.-ինը՝ կայուն:

Փրկարարները փակել են «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին