Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476,5
    480

  • EUR

    534
    542

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Արցախի բնապահպանության նախարարության մամուլի խոսնակն աշխատանքից ազատվել է Հայաստանից տրված ցուցումով. «Փաստ»

21 Մայիս, 2019 09:52
Արցախի բնապահպանության նախարարության մամուլի խոսնակն աշխատանքից ազատվել է Հայաստանից տրված ցուցումով. «Փաստ»

«Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Բելլա Լալայանին աշ­խատանքից ազատել են: Լալայանին աշ­խատանքից ազատելու փաստացի պատճառը ՀՀ իշխանությունների ուղղա­կի հրահանգն է եղել, քանի որ մամուլի խոսնակը ՖԲ իր էջում քննադատական հայտարարությամբ էր հանդես եկել: 

Շա­տերը դա որակում Են որպես ՀՀ իշխա­նությունների կողմից ուղղակի միջամ­տություն, և սա այն պարագայում, երբ ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է,որ ՀՀ-ն երբեք չի խառնվում Արցախի ներ­քին խնդիրներին: Այն, որ Լալայանին աշ­խատանքից ազատել են ՀՀ իշխանու­թյունների հասցեին արված հայտարա­րության պատճառով, գրեթե ոչ ոք չի հերքում: 

Ավելին՝ փաստացի դրա վառ վկայությունը նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի մեկնաբանություններն են մամուլում, որով վերջինս, ըստ էության, հավաս­տում է այդ փաստը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին