Կարևոր իրադարձություններ

Գաբրիել Գարսիա Մարկեսի ոսկե սկզբունքները

21 Մայիս, 2019 00:14
Գաբրիել Գարսիա Մարկեսի ոսկե սկզբունքները

Blog.168.am-ը գրում է.

Կյանքի կանոններ

  1. Հավատա նրան, ով կարող է սրտացավ լինել:
  2. Երբեք հրաման մի արձակիր, եթե վստահ չես, որ այն կկատարեն:
  3. Երազանքը չես ուտի, բայց այն հագեցնում է:
  4. Այդքան ջանք մի թափիր. Լավագույն բաները հանկարծակի են պատահում:
  5. Դարձիր ավելի լավը և ինքդ հասկացիր, թե ով ես դու, նախքան նոր մարդու հանդիպելդ, և այդ ժամանակ կարող ես հուսալ, որ նա քեզ կհասկանա:

Իր մասին

  1. Ես գլխարկներ չեմ կրում, որ հետո ոչ ոքի առջև չհանեմ:
  2. Անհնար է ի վերջո չդառնալ այն մարդը, ինչ քո մասին մտածում են ուրիշները:
  3. Երբ ես կզգամ, որ իրականում վատ եմ, ես ոչ ոքի վրա հույսս չեմ դնի: Ինքս ինձ աղբանոց կնետեմ:
  4. Ես աշխատում եմ կանխել անդուր անակնկալները: Շարժասանդուղքների փոխարեն՝ գերադասում եմ աստիճանները: Տրանսպորտի յուրաքանչյուր ձևի նախապատվություն եմ տալիս, միայն՝ ոչ ինքնաթիռին:
  5. Երբ ինձ հարցնում են, ես բոլորին ճշմարտությունն եմ ասում. Ծախու կանայք ինձ ամուսնանալու համար ժամանակ չտվեցին:
 

Երջանկության մասին

  1. Չկա մի այնպիսի դեղամիջոց, որն ունակ լինի բուժել այն, ինչը կարող է բուժել երջանկությունը:
  2. Ժպտա, դժբախտությանը հաճույք մի պարգևիր:
  3. Ես իմացա, որ յուրաքանչյուրն ուզում է ապրել լեռան գագաթին՝ գլխի չընկնելով, որ իրական երջանկությունը նրան ստորոտին է սպասում:
  4. Հեշտ ձեռք բերված երջանկությունը երկար չի կարող ձգվել:

Սիրո մասին

  1. Աշխարհը շարժող անհաղթելի ուժը բոլորովին էլ երջանիկ սերը չէ, այլ դժբախտ սերն է:
  2. Թույլերը երբեք չեն մտնի սիրո թագավորություն, քանի որ այնտեղ օրենքները դաժան են: Կանայք իրենց նվիրում են միայն խիզախ ու վճռական տղամարդկանց: Նրանք հուսալի են, իսկ դա այն է, ինչ կյանքում պետք է կանանց:
  3. Հասարակության կյանքում գլխավորը վախը հաղթահարելն է, ամուսինների կյանքում գլխավորը՝ ձանձրույթը հաղթահարելը:
  4. Աղքատության մեջ ամենավատն այն է, որ այն մարդկանց ստիպում է սուտ խոսել:
  5. Եթե սիրում ես, բաց թող: Եթե քոնն է, հետ կգա:
  6. Միայն այն, որ ինչ-որ մեկը քեզ չի սիրում քո ուզածի պես, չի նշանակում, որ նա քեզ ողջ հոգով չի սիրում:
  7. Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նրանք, ովքեր արժանի են, քեզ չեն ստիպի արտասվել:
  8. Հնարավոր է, դու այս աշխարհում ընդամենը մի մարդ ես, սակայն ինչ-որ մեկի համար դու ողջ աշխարհն ես:
  9. Ժամանակդ մի վատնիր այն մարդու վրա, ով չի ձգտում այն անցկացնել քեզ հետ:
  10. Եթե դուք հանդիպեք ձեր իսկական սիրուն, այն ձեզնից ոչ մի տեղ չի փախչի ոչ մեկ շաբաթ, ոչ մեկ ամիս և ոչ էլ մեկ տարի հետո:
  11. Խանդը շվեդական լուցկիների պես մի բան է: Վառվում է միայն իր տուփից:
  12. Մարդուն կարոտելու վատագույն տարբերակը նրա հետ լինելն ու հասկանալն է, որ նա երբեք քոնը չի լինի:
  13. Ուր աղքատությունն է, այնտեղ և սերն է:
  14. Մարդիկ մտածում են, որ իրենք դադարում են սիրել, երբ ծերանում են, չնայած իրականում ծերանում են, երբ դադարում են սիրահարվել:
  15. Եթե ինչ-որ բանի մեջ ներգրավված է կինը, ես գիտեմ, որ ամեն բան լավ կլինի: Ինձ համար ակնհայտ է, որ աշխարհը ղեկավարում են կանայք:

Կյանքի և մահվան մասին

  1. Կյանքն այն օրերը չեն, որ անցել են ու գնացել, այլ նրանք, որոնք հիշվել են:
  2. Պետք է լսել երեխայի ձայնը, որը ժամանակին եղել ես, և ով այժմ էլ քո ներսում ապրում է: Եթե մենք լսենք մեր ներսում ապրող երեխայի ձայնը, մեր աչքերը կրկին կփայլեն: Եթե մենք մեր կապն այդ երեխայի հետ չկորցնենք, չի կտրվի և կյանքի հետ մեր կապը:
  3. Ցանկացած իր կենդանի է: Պետք է միայն կարողանալ արթնացնել նրա հոգին:
  4. Բարեկեցիկ ծերությունը սեփական միայնության հետ պայմանավորվելու հմտությունն է:
  5. Ինչ-որ պահի ես հասկացա, որ մեռնել նշանակում է՝ այլևս ընկերներիդ հետ չլինել:
  6. Հիանալի հատկություն է անցյալի ուրախություններն առանց դառնության ու զղջալու հիշելը:
  7. Ինչո՞ւ է պետք այդքան բառեր վատնել բացատրելու համար այն, ինչ զգում է մարդը պատերազմի ժամանակ, եթե մեկ բառն էլ բավական է՝ վախ:

Արվեստի մասին

  1. Գրականությունը ժամանցի լավագույն ձևն է, որը ստեղծվել է մարդկանց ձեռք առնելու համար:
  2. Ոգեշնչումը գալիս է աշխատանքի ժամանակ:
  3. Մտքերը ծնող չունեն, նրանք հրեշտակների պես թռչում են մեր գլխավերևով:

Աստծո մասին

  1. Գլխավորն այն չէ, որ դու չես հավատում, այլ այն, որ Աստված շարունակում է հավատալ քեզ:
  2. Սատանաներին այլևս դուր չի գալիս մեր գիտակցությունը խառնելն ու շփոթեցնելը. Նրանց արդեն պետք է մեզ մեղքի մեջ ներքաշել:
  3. Ես Աստծուն չեմ հավատում, սակայն վախենում եմ նրանից:

Խելագարության մասին

  1. Ոչ մի խելագար խելագար չէ, եթե լսես նրա փաստարկները:
  2. Խաղաղ խելագարները մոտեցնում են ապագան:

Ժամանակի ու սպասման  մասին

  1. Ավելի լավ է ժամանակին չներկայանալ, քան հրավերի սպասել:
  2. Ով երկար է սպասում, կարող է էլի մի քիչ սպասել:
  3. Երբեք շատ ուշ չի լինում:
  4. Դուք կարող եք առանց վիրահատության ապրել, բայց առանց ժամանակի յոլա գնալ չեք կարող:

Ընկերության մասին

  1. Մի րոպե տևող հաշտությունը մտերիմ ընկերությունից ավելին արժե:
  2. Լավագույն ընկերը նա է, ով այլևս կենդանի չէ:
  3. Լավագույն ընկերը նա է, ով ձեռքդ կբռնի ու կզգա քո սիրտը:
  4. Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել մարդկանց հավատալ, պարզապես պետք է փոքր-ինչ զգույշ լինել:
  5. Ոչինչ այնքան նման չէ իշխանության մենությանը, քան փառքի իշխանությունը:
  6. Մարդը մեռնում է ոչ այն ժամանակ, երբ պետք է, այլ այն ժամանակ, երբ կարողանում է:

Կոլումբիացի ականավոր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը մահացավ Մեխիկոյում 87 տարեկան հասակում, հարազատների ու մտերիմների շրջապատում, ապրիլի 17-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին