Կարևոր իրադարձություններ

Լեհաստանում առաջին անգամ վեցնյակ է լույս աշխարհ եկել

20 Մայիս, 2019 23:28
Լեհաստանում առաջին անգամ վեցնյակ է լույս աշխարհ եկել

Լեհաստանի Կրակով քաղաքի բնակչուհին վեցնյակ է լույս աշխարհ բերել: Այս մասին RMFռադիոկայանին հայտնել է տեղի կլինիկաներից մեկի աշխատակից Ռիչարդ Լաուտռերբախը:

Հաղորդվում է, որ նորածիններից 4-ը աղջիկ են, 2-ը՝ տղա: Նրանցից յուրաքանչյուրի քաշը շուրջ 1 կգ է եղել: Ծննդաբերությունն իրականացվել է կեսարյան հատման միջոցով հղիության 29-րդ ամսում:

Նորածիններից մի քանիսին շնչառական դիմակներով ապահովելու անհրաժեշտություն կլինի, սակայն, բժիշկների հավաստմամբ, նրանք ընդհանուր առմամբ առողջ են ծնվել:

Անսովոր ծննդաբերությանն անդրադարձել է Լեհաստանի նախագահ Անժեյ Դուդան: Նա շնորհավորել է վեցնյակի ծնողներին և բժշկական կլինիկայի աշխատակազմին, ինչպես նաև նշել, որ երկրում առաջին անգամ է վեցնյակի ծնունդ գրանցվում:

Հիշեցնենք, որ մարտին համանման դեպք էր գրանցվել ԱՄՆ-ում: Տեխաս նահանգի բնակչուհին 9 րոպեում 3 զույգ էր լույս աշխարհ բերել:

Հայտնի է, որ վեցնյակի ծնվելու հավանականությունը 1-ն է 4,7 միլիարդից:

 

Լրահոս

Դիտել ավելին