Կարևոր իրադարձություններ

Հայազգի լուսանկարիչների ֆիքսած 6 կադր, որոնք համաշխարհային ճանաչում են ստացել (լուսանկարներ)

20 Մայիս, 2019 22:50
Հայազգի լուսանկարիչների ֆիքսած 6 կադր, որոնք համաշխարհային ճանաչում են ստացել (լուսանկարներ)

Գրագետ արված լուսանկարը հեղինակին և հերոսներին կարող է ոչ միայն ստեղծագործական բավարարվածություն, այլև համաշխարհային ճանաչում բերել, գրում է rusarminfo.ru կայքը՝ ներկայացնելով ամբողջ աշխարհում հայտնի դարձած լուսանկարներ, որոնց հեղինակները ազգությամբ հայ են:

Բարաք և Միշել Օբամաների լուսանկարը

2011թ. կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Բարաք Օբաման կնոջ՝ Միշելի հետ հաղթական լուսանկար է հրապարակել: Twitter-ում ամենատարածված լուսանկարներից մեկի հեղինակը Սքաութ Թուֆանքջյանն է, որի խոսքով՝ ինքը փորձել է ներկայացնել ամուսինների՝ մեկը մյուսի նկատմամբ անսահման սերն ու հարգանքը:

Related image

 

Չերչիլը՝ անգլիական թղթադրամի վրա

2016թ. Անգլիայի բանկը ներկայացրել է  առաջին պլաստիկե թղթադրամի դիզայնը: Դրա վրա պատկերված է նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը: Լուսանկարը, որն օգտագործվել է հինգ ֆունտանոց թղթադրամի վրա, արվել է հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կողմից` 1941թ.:

Image result for bank of england 5 pounds churchill

 

Նազարբաևի սև ու սպիտակ լուսանկարը

Լուսանկարն արվել է 2017թ. աշնանը՝ Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի ժամանակ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին լուսանկարել է Դավիթ Հակոբյանը: Նա խոստովանել է, որ ի սկզբանե ցանկացել էր կադրում ֆիքսել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն նրա փոխարեն կենտրոնում է հայտնվել Նազարբաևը:

 

Image result for Черно-белое фото Назарбаева от армянина

 

«Թավշյա հեղափոխության» մետրոն

Ավստրալական The Sydney Morning Herald ամսագիրը 2018թ. ապրիլին հրապարակել էր աշխարհի տարբեր անկյուններում արված լավագույն լուսանկարների ցանկը, որում ներառվել է նաև «թավշյա հեղափոխության» օրերին երևանյան մետրոյում արված կադրերից մեկը: Դրա հեղինակը Կարո Սահակյանն է: Նա անմահացրել է այն պահը, երբ ցուցարարները փորձում են  կաթվածահար անել մետրոյի աշխատանքը, մինչդեռ ոստիկանները փորձում են կանխել դա:

 

Image result for Метро  Каро Саакян

 

«Կուբանիտա»

2019թ. ապրիլին Ամստերդամում կայացել է ֆոտոարվեստի ոլորտում հեղինակավոր World Press Photo մրցանակաբաշխությունը, որի շրջանակում «Ժամանակակից կյանքի խնդիրներ»  անվանակարգում հաղթել է Դիանա Մարկոսյանի «Կուբանիտա» լուսանկարը: Դրա հերոսուհին 15-ամյա կուբացի Պուրան է, որը Հավանայով շրջում է 1950-ական թվականների վարդագույն կաբրիոլետով:

 

Image result for ФОТО КУБАНИТА Диана Маркосян

«Կինը միշտ էլ կին է»

Հնագույն քաղաքների ռյազանյան ֆորումի կազմակերպիչները ֆոտոմրցույթի արդյունքներով որոշել են ֆորումի մասնակից քաղաքներում արված լավագույն լուսանկարները։ «Մարդիկ հնագույն քաղաքների տարածքում» անվանակարգում երկրորդ տեղն է զբաղեցրել լուսանկարիչ Արմեն Ենգոյանի՝ «Կինը միշտ էլ կին է» լուսանկարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին