Կարևոր իրադարձություններ

Ավարտվեց Բակո Սահակյանի ու «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումը. ինչ է քննարկվել՝ պարզաբանում է նախագահը

20 Մայիս, 2019 21:43
Ավարտվեց Բակո Սահակյանի ու «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումը. ինչ է քննարկվել՝ պարզաբանում է նախագահը

Բակո Սահակյանն ԱԺ-ում հանդիպել է «Իմ քայլի» պատգամավորների հետ: Հանդիպումն ավարտվել է եւ Արցախի նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին: Խոսելով հանդիպման մասին, Բակո Սահակյանն ասել է.

«Մենք քննարկել ենք բոլոր հարցերը, որոնք ըստ մեր որակումների, առաջնային նշանակություն ունեն մեր հայրենիքների համար: Ես շնորհակալություն եմ հայտնել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին այս առաջարկն ինձ ուղղելու համար, որովհետեւ մենք հնարավորություն ենք ունեցել ըստ էության խոսել մեզ հուզող բոլոր թեմաների մասին:

Արցախի նախագահը նշել է, որ պետք է ավելի շատ լինեն նման հանդիպումները: Ասել է նաեւ, որ պատգամավորների հետ պայմանավորվել են՝ ավելի հաճախ կհանդիպեն, որպեսզի ստիպված չլինեն հայտնվել մի այնպիսի իրավիճակում, որոնք խորթ են ղեկավարների եւ հայրենիքի համար:

«Հարցադրումները, որոնք ուղղվել են ինձ եղել են շատ անկեղծ եւ նույնքան անկեղծությամբ էլ ես փորձել եմ պատասխանել հարցերին: Ես իմ հնարավորությունների շրջանակներում փորձելու եմ նպաստել հարցերի լուծմանը: Մենք ամեն ինչի մասին խոսել ենք՝ անվտանգության մասին, միջխորհրդարանական կապերի մասին, բանակցային գործընթացի մասին, տնտեսության առաջընթացի եւ տեմպերի մասին»,-նշեց Արցախի նախագահը:

Խոսելով ապրիլյան քառօրյայի համար հանձնաժողով ստեղծելու՝ ՀՀ վարչապետի հանձնարարականի մասին, Բակո Սահակյանը հայտնեց՝ իր կարծիքն է, որ այդպիսի հանձնաժողովներում պետք է ներգրավվեն մարդիկ, որոնք իսկապես տեղյակ են խնդրից, եւ կարող են օգնել, որ եթե կան չբացահայտված բաներ, բացահայտվեն, իսկ եթե հայտնի է ամեն ինչ, հստակեցվի:

Երբ լրագրողներից մեկի կողմից հարց հնչեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի համար իր ներկայացրած միջնորդության մասին, Բակո Սահակյանն ասեց, որ ավելի վաղ այդ մասին խոսել է եւ հեռացավ:

 

Լրահոս

Դիտել ավելին