Կարևոր իրադարձություններ

Կարո Փայլանը հանդիպել է «կրոնափոխ եղած» հայ տղային

20 Մայիս, 2019 20:56
Կարո Փայլանը հանդիպել է «կրոնափոխ եղած» հայ տղային

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է 13-ամյա Արթուրին, ում փորձել էին կրոնափոխ անել: Պատգամավորը գրել է, որ Արթուրը լավ է:«Միշտ իր քով պիտի ըլլամ։

 Զինք հնարաւորինս պիտի պաշտպանեմ չարութեանց դէմ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել մայիսի 11-ին ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ Արթուր անունով հայ պատանուն «կրոնափոխ արած» իսլամի քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ։ 

Գազիանթեփի Իսլամագիտության և տեխնոլոգիայի համալսարանի ռեկտոր, աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուն իր հեղինակային հաղորդման ժամանակ Ստամբուլի Սուլթանհամեթ հրապարակից ուղիղ եթերում հայտարարել էր, որ 13 տարեկան հայ տղան ցանկանում է փոխել կրոնն ու իսլամ ընդունել։

 

Լրահոս

Դիտել ավելին