Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի կալանքը փոփոխելու մեր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու․ Բակո Սահակյան

20 Մայիս, 2019 18:43
Քոչարյանի կալանքը փոփոխելու մեր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու․ Բակո Սահակյան

Մեր գրավոր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու, ընդհակառակը՝ եթե կար լարվածություն, լարվածոթյունը թուլացնելու նպատակ էր հետապնդում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով իր եւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությանը, որը կարծես, լրացուցիչ լարվածություն է ստեղծել մեր երկրում։ 

Բակո Սահակյանն ասաց, որ իրենց միջնորդության մեջ նշված էր, որ դա քայլ չէ ՀՀ դատական գործընթացը կասկածի տակ առնելու, դա խափփանման միջոցը վերանայելու միջնորդություն էր ընդամենը։

Հարցին՝ մարտի մեկին Արցախից զորք եկե՞լ է Հայաստան, Սահակյանն ասաց, որ բազմաթիվ հայտարարություններ են ունեցել եւ այս պահի դրությամբ ՀՀ ՀՔԾ-ն քննչական գործողությւոններ է իրականացրել եւ շարունակում է իրականացրել։ Այս մասով այլ բան Բակո Սահակյանը չասաց։

Անդրադառնալով վարչապետի այսօրվա հայտարարությանը, որ կան ուժեր, որոնք մեր երկու պետությունների ժողովուրդների միջեւ թշնամանք են հրահրում, կամ տարածքներ հանձնելու միտումներ ունեն՝ Բակո Սահակյանն ասաց, որ եթե կան այդպիսի գործիչներ եւ ուժեր, ապա մենք պարտավոր ենք բացահայտել այդ մարդկանց․

«Եթե կան նման նպատակներ, ես էլ եմ որակում դավաճանություն, բայց ես չունեմ այդպիսի տեղեկություն, որ նախապատրաստում են այդպիսի դավաճանական գործողությւոններ իրականացնել»,-ասաց Բակո Սահակյանը։

Հիշեցնենք՝ Սահակյանն ԱԺ-ում է՝ հանդիպելու «Իմ քայլը» խմբակցության հետ։

ն էր ընդամենը։

 

Լրահոս

Դիտել ավելին