Կարևոր իրադարձություններ

Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը. Արծրուն Հովհաննիսյան

20 Մայիս, 2019 11:32
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են: 
Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել: 
Երեք օր առաջ էլ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժ ծառայության պետը փրկել էին Զինուժ ծրագրի օպերատորի կյանքը»:

 

Լրահոս

Դիտել ավելին