Կարևոր իրադարձություններ

Հորդորում ենք Նիկոլ Փաշինյանին, այսօր կայանալիք ուղիղ եթերի ընթացքում, չեղարկել նախկինում արված իր կոչը. ԲՀԿ

20 Մայիս, 2019 11:06
Հորդորում ենք Նիկոլ Փաշինյանին, այսօր կայանալիք ուղիղ եթերի ընթացքում, չեղարկել նախկինում արված իր կոչը. ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը.

Հարգելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ լինելով մեր երկրում օրինականության և սահմանադրական կարգի պահպանմանը , պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից և գործողություններից, որոնք ուղղակիորեն հարվածելու են մեր պետականությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը՝ վտանգելով տնտեսության զարգացմանը , մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը և նախապես հայտարարված բարեփոխումների կենսագործմանը:

Հորդորում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսօր ժամը 12:00-ին կայանալիք ուղիղ եթերի ընթացքում, չեղարկել նախկինում արված իր կոչը և չխոչընդոտել դատարանների բնականոն գործունեությունը , չվտանգել երկրի միջազգային հեղինակությունը , չպառակտել հասարակությունը և միասին փորձել հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտում լուծել դատաիրավական համակարգում առկա իրապես խորքային խնդիրները:

 

Լրահոս

Դիտել ավելին