Կարևոր իրադարձություններ

Ժողովրդի կամքը չի կարող չկատարվել եւ վերջ. պատգամավոր

20 Մայիս, 2019 10:50
Հեղինակ՝ Տիգրան Ուլիխանյան
Ժողովրդի կամքը չի կարող չկատարվել եւ վերջ. պատգամավոր

Չկա եւ չի կարող լինել ժողովրդի գործողություններին իրավական գնահատական տվող սուբյեկտ։ Ժողովուրդը մի խնդիր ունի՝ արտահայտել կամք՝ արգելել կամ թույլատրել այս կամ այն բանը։ Ժողովրդի կամքը չի կարող չկատարվել եւ վերջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը: Պատգամավորը նաեւ հայտնել է, որ առավոտյան ժամը 8:00-ին կլինի Տաշիր քաղաքի դատարանի մոտ: Տիգրան Ուլիխանյանի գրառումը ստորեւ.

«Կարևոր է

Ի գիտություն ժողովրդի գործողությունների իրավաչափության մասին դատողություն անողների՝ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ իրավահարաբերությունների սուբյեկտ չէ։ ՉԿԱ եւ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ժողովրդի գործողություններին իրավական գնահատական տվող սուբյեկտ։ Ժողովուրդը մի խնդիր ունի՝ արտահայտել կամք՝ արգելել կամ թույլատրել այս կամ այն բանը։ Ժողովրդի կամքը չի կարող չկատարվել եւ վերջ։ Ժողովրդի կամքը ընդունվում է ի գիտություն և ԱՆՀԱՊԱՂ կյանքի կոչվում»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա կոչից հետո ՀՀ քաղաքացիներն այսօր արգելափակել են ՀՀ բոլոր դատարանների մուտքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին