Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,1
    7,3

Կարևոր իրադարձություններ

Մխիթար Հայրապետյանը պնդում է՝ բողոքի ակցիային մասնակցում է սադրանքներ թույլ չտալու նպատակով

20 Մայիս, 2019 10:35
Մխիթար Հայրապետյանը պնդում է՝ բողոքի ակցիային մասնակցում է սադրանքներ թույլ չտալու նպատակով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, ինչպես նաև  նույն խմբակցության մի քանի պատգամավորներ այս պահին միացել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի մուտքը փակող քաղաքացիներին։

Լրագրողների հետ զրույցում Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ դատարանի մոտ է եկել բացառապես հնարավոր սադրանքներից քաղաքացիներին զերծ պահելու համար։

«Ուղիղ եթերում տեսա, որ մեր քաղաքացիները հավաքված են Նոր Նորքի դատարանի առաջ: Հաշվի առնելով բոլոր ռիսկերը, որ կարող են լինել որոշակի սադրանքներ, հույս ունեմ, որ իմ ներկայությամբ կկարողանամ քաղաքացիներին զերծ պահել սադրանքներից։ Ինչպես երեկ երեկոյան վարչապետը նշեց, այս ակցիան բացառապես պետք է լինի ոչ բռնի, խաղաղ գործողությունների տրամաբանության մեջ»,- նշեց Մխիթար Հայրապետյանը և հորդորեց սպասել վարչապետի հայտարարությանը, որտեղ մանրամասն կնշվի ակցիայի բուն նպատակի և առհասարակ դատական համակարգի առողջացման պատկերացումների մասին։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին