Կարևոր իրադարձություններ

«Մենք արժանի ենք ունենալու նոր որակներով և առաքելությամբ օժտված դատարաններ»

20 Մայիս, 2019 10:30
Հեղինակ՝ Հայկ Հովհաննիսյան
«Մենք արժանի ենք ունենալու նոր որակներով և առաքելությամբ օժտված դատարաններ»

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գտնում եմ, որ Վարչապետի կոչն ուղղված չէ «դատարանների բնականոն գործունեության խաթարմանը»։ Հակառակը, կոչ է արվում ազգային համախմբման, որպեսզի դատարանները ծավալեն իրապես բնականոն գործունեություն` ծառայելով քաղաքացիներին։

Մենք արժանի ենք ունենալու նոր որակներով և առաքելությամբ օժտված դատարաններ։

Մինչ այժմ իրականացրած «թերապևտիկ» միջոցներն անհրաժեշտ արդյունք չեն արձանագրում։

Վաղուց ժամանակն է խորը «վիրաբուժական» միջոցների կիրառման` միշտ Սահմանադրության և իրավունքի գերակայության տիրույթում։

Դատական համակարգը` դատական անկախ իշխանություն դարձնելն անհետաձգելի առաջնահերթություն է, որպեսզի ի վերջո ունենանք հասարակության բոլոր շերտերի կողմից ընդունելի և վստահելի արդարադատություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին