Կարևոր իրադարձություններ

Երևանում ավտոմատավոր ոստիկանները կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան

20 Մայիս, 2019 00:20
Երևանում ավտոմատավոր ոստիկանները կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան

Քիչ առաջ Ավան վարչական շրջանում ավտոմատավոր ոստիկանները կանգնեցրել են Գեներալ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան տեղազննության համար, այս մասին Facebook-յան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

« Հենց նոր խոսեցի Գեներալի հետ, ամեն ինչ կարգին ա, տրամը բարձր, դե դուխի մասին չխոսամ:

 Հ.Գ. Ուղղակի հարց ա առաջանում, ի՞նչ գործ ունեն փողոցներում ավտոմատավոր ոստիկաններ ու ի՞նչ հիմքով են հենց Վիտալի Բալասանյանի մեքենան կանգնեցրել: Զարգացումների մասին կգրեմ հաջորդիվ», - գրել է նա:

Իսկ ահա քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Facebook-յան ուղիղ հեռարձակմամբ տեսանյութ է հրապարակել հենց միջադեպի վայրից:

Նա ասաց, որ Վիտալի Բալասյանյանն ներկայացրել է, որ ոստիկանները կասկածել են, որ իր մեքենայում հնարավոր է ապօրինի զենք լինի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին