Կարևոր իրադարձություններ

Ես իմ աշխատավայրից կհետևեմ, որ ամեն ինչ լավ լինի. Վարչապետը դատարանների դռները փակելու ակցիային չի մասնակցի (Տեսանյութ)

19 Մայիս, 2019 22:48
Ես իմ աշխատավայրից կհետևեմ, որ ամեն ինչ լավ լինի. Վարչապետը դատարանների դռները փակելու ակցիային չի մասնակցի (Տեսանյութ)

Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց ավելի վաղ արված իր գրառումը և հայտարարեց, որ մայիսի 20-ին ՀՀ բոլոր դատարանների դռները պատրաստվում են փակել։ Ավելին, նա հորդորեց քաղաքացիական ակցիայի մասնակիցներին լինել հանդուրժող, չտրվել սադրանքների ու հավելեց, որ ոստիկանությանը հրահանգել է ըստ արժանվույն պահպանել հասարակական կարգը։

«Այդ ճանապարհով ես մինչև վերջ կգնամ ու ոչ մի բանի առաջ չեմ կանգնի», - հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ վաղը կառավարությունում ինքը հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաներին հետ և կեսօրին հանդես կգա հայտարարությամբ:

«Մեր վերջնական նպատակը պետք է լինի իրոք անկախ դատական համակարգ ունենալը: Ես հավատում եմ մեր հեղափոխության իդեալներին։ Ինձ խամաճիկային դատարան պետք չէ, ժողովրդին խամաճիկային դատարան պետք չէ։ Դատական համակարգի հարցը հասունացել է», - հայտարարեց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նաև նշեց, որ ինքը ակցիային չի մասնակցի և կառավարության իր աշխատավայրից կհետևի, որ ամեն ինչ լավ լինի։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին