Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    532
    540

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

 

5-րդ ալիքը կհեռացնի 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը. ՄԻՊ

19 Մայիս, 2019 18:50
5-րդ ալիքը կհեռացնի 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը. ՄԻՊ

5-րդ ալիքը կհեռացնի 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

 

Նա, մասնավորապես, գրել է.

«Քիչ առաջ խոսեցի 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հետ՝ 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցով:

 

Պայմանավորվածությամբ՝ տեսանյութը կհեռացվի ամբողջությամբ:

Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հարությունյանին համագործակցության համար:

Հ.Գ. Բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին խնդրում եմ երեխաների վերաբերյալ հրապարակումներ անելիս մշտապես ղեկավարվել երեխայի շահերի առաջնահերթությամբ ու ցուցաբերել առավելագույն զգուշություն։

Գրառմանը կցում եմ նաև մեր պատրաստած ուղեցույցը, որն առնչվում է երեխաների հետ կապված թեմաների լուսաբանմանը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին