Կարևոր իրադարձություններ

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Բենիամին Մոնթե Եղոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 27 տարեկան

19 Մայիս, 2019 18:26
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Բենիամին Մոնթե Եղոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 27 տարեկան

Թալիշում ավագ լեյտենանտ Եղոյանը թեժ մարտերի ժամանակ որպես հրամանատար իր տանկի վրա ամրացրել է եռագույնն ու նետվել մարտի՝ խոցելով 2 տանկ, որից հետո խոցվել է իր տանկը:

2016թ. ապրիլ 3-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ տանկի անձնակազմով գրոհել և խոցել է հակառակորդի 1 տանկ և ոչնչացրել է բազմաթիվ գրոհայինների:

Զոհվել է մարտադաշտում:

Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:

 

Լրահոս

Դիտել ավելին