Կարևոր իրադարձություններ

Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են. Զուգդիդիում առաջադրվել է Սաակաշվիլիի կինը

19 Մայիս, 2019 13:38
Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են. Զուգդիդիում առաջադրվել է Սաակաշվիլիի կինը

Վրաստանում մեկնարկել են արտահերթ ՏԻՄ ընտրությունոները: Վրաստանի 5 քաղաքում կընտրվեն քաղաքապետեր, իսկ 8 համայնքում քաղխորհրդի անդամներ. գրում է apsny.ge-ն: Երկրի 410 ընտրատեղամասերը բաց են տեղի ժամանակով 8:00-ից: Ընտրություններին ընդհանուր առմամբ 402 000 քաղաքացի կմասնակցի, այսինքն՝ երկրի ընդհանուր բնակչության 11%-ը: Ընտրություններին ընթացքին կհետևի 49 տեղական և 7 միջազգային կազմակերպությունների ավելի քան 6000 ներկայացուցիչ: Իսկ jam-news.net-ի փոխանցմամբ՝ առավել ուշագրավ է Վրաստանի արևմուտքում գտնվող Զուգդիդիի քաղաքապետի ընտրությունը, քանի որ այստեղ քաղաքապետի պաշտոնի ահմար պայքարում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը: 


 

Լրահոս

Դիտել ավելին