Կարևոր իրադարձություններ

«Կարծում եմ` Մխիթարյանը չպետք է գնա Բաքու. մարդու անձի անվտանգության հարցն է դրված, էլ ի՞նչ ֆուտբոլ». Վարդան Մինասյան

19 Մայիս, 2019 11:24
«Կարծում եմ` Մխիթարյանը չպետք է գնա Բաքու. մարդու անձի անվտանգության հարցն է դրված, էլ ի՞նչ ֆուտբոլ». Վարդան Մինասյան

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը թիմի մամուլի քարտուղարության հետ զրույցում կարծիք է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Բաքու մեկնել-չմեկնելու հարցի վերաբերյալ:«Եթե մի տեղ կա անվտանգության խնդիր, իսկ այս դեպքում կա այդ խնդիրը, կարծում եմ, որ պետք չէ գնալ: Մնացած բոլոր խնդիրները դու կարող ես լուծել, բայց եթե մարդու անձի անվտանգության հարցն է դրված, էլ ի՞նչ ֆուտբոլի մասին է խոսքը»,- նշել է Մինասյանը:Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կկայանա Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որում ուժերը կչափեն Լոնդոնի «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին