Կարևոր իրադարձություններ

«Եվրատեսիլ 2019». հաղթանակի համար պայքարում է 26 երկիր.ուղիղ

18 Մայիս, 2019 23:27
«Եվրատեսիլ 2019». հաղթանակի համար պայքարում է 26 երկիր.ուղիղ

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում մեկնարկեց «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի սպասված եզրափակիչը:

Եզրափակիչում հաղթանակի համար մրցելու է  26 երկիր` Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն, Սլովենիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Մալթան, Իսրայելը, Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Իտալիան:

Մրցույթը հեռարձակվում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով: Այն մեկնաբանում են Ավետ Բարսեղյանն ու Արամ MP3-ը: Վերջինը նաև կհայտարարի Հայաստանի միավորները:

Որպես հատուկ հյուր եզրափակիչում ելույթ է ունենալու աշխարհահռչակ երգչուհի Մադոննան: Նա կատարելու է «Future» (Ապագա) երգը:

Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանը, որը «Walking out» երգով փայլուն էր ներկայացել մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, դուրս էր մնացել եզրափակիչից:

Եզրափակիչը կարող եք դիտել հետևյալ հղումով:

 

Լրահոս

Դիտել ավելին