Կարևոր իրադարձություններ

Մել Գիբսոնը կնկարահանի «Վայրի ավազակախումբ» վեսթերնի նոր տարբերակը՝ «Գահերի խաղը» սերիալի հայտնի դերասաններից մեկի մասնակցությամբ

18 Մայիս, 2019 23:33
Մել Գիբսոնը կնկարահանի «Վայրի ավազակախումբ» վեսթերնի նոր տարբերակը՝ «Գահերի խաղը» սերիալի հայտնի դերասաններից մեկի մասնակցությամբ

Ամերիկյան Warner Brothers ընկերությունն առաջարկել է դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Մել Գիբսոնին նկարահանել Սեմ Փեքինփի «Վայրի ավազակախումբ» (The Wild Bunch, 1969) դասական վեսթերնի նոր տարբերակը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Գիբսոնը գլխավոր դերերի մարմնավորման համար ընտրել է Հոլիվուդի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Մայքլ Ֆասբենդերը, Ջեյմի Ֆոքսը և Փիթեր Դինքլեյջը: Վերջինս ներկայում նկարահանվում է «Գահերի խաղը» հայտնի ամերիկյան սերիալում:

Նրանք պետք է մարմնավորեն ծերացած ավազակների, որոնք որոշում են Առաջին աշխարհամարտից առաջ հիշել անցյալն ու ցույց տալ, թե ինչպիսին է եղել Վայրի Արևմուտքը:

Ֆիլմի բնօրինակը ներկայացվել է «Օսկար» մրցանակի՝ լավագույն սցենարի և սաունդթրեքի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին