Կարևոր իրադարձություններ

« Անհնար է ներկա դատավարությունը հայտարարել ապաքաղաքական»

18 Մայիս, 2019 21:21
Հեղինակ՝ Գարիկ Կարեյան
« Անհնար է ներկա դատավարությունը հայտարարել ապաքաղաքական»

Գարիկ Կարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«1. Ճակատագրական սխալ կլինի եթե իշխանություն_ընդդիմություն քաղաքական սրվող դիմակայությունը խեղաթյուրվի և սկսի ճեղքեր առաջացնել Հայաստան_Արցախ միասնության մեջ։ Սրանով կսկսվի կորուստների շղթան։

2. Անհնար է ներկա դատավարությունը հայտարարել ապաքաղաքական, մեղադրյալի աթոռին Հանրապետության նախկին ղեկավարն է, առաջադրվող մեղադրանքը՜ սահմանադրական կարգի տապալում ևս քաղաքական է։ Քաղաքական բաղադրիչը ակնհայտ է և սրա ազդեցության խնդիրը ներքաղաքական զարգացումներում պետք է քննվի ներքին կայունության պահպանման համատեքստում։ Ունիթորների և հակաունիթորների պայքարի դասերը չպետք է մոռանալ, պատմությունը կրկնվելու դաժան սովորություն ունի։ 3. Իմ կարծիքով Երրորդ Հանրապետության բոլոր քաղաքական գործընթացները, նաև ընտրությունները, չեն եղել իրավական և ժողովրդավարական դաշտում, դրա համար պետք չէ որ մենք մեզ բզկտենք անցյալի հիշողություններով, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, անցումային շրջան, կիսապատերազմական վիճակ, շրջափակում, հանցագործ աշխարհի ակտիվացում, ուժայինների քաղաքական ազդեցություն և այլն։ 4. Ժողովուրդ ջան, թողեք թող դատարանները հանգիստ աշխատեն, ի վերջո զարգացման արդյունքներ ենք ակնկալելու և հաշվետվություն պահանջելու, թե բան ու գործ թողած, հաշվելու ենք դատավարությունների քանակը»:

 

Լրահոս

Դիտել ավելին