Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժեց «5-րդ ալիքի» սեփականատիրոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը

18 Մայիս, 2019 20:38
Դատարանը մերժեց «5-րդ ալիքի» սեփականատիրոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը

Դատարանը դռնփակ դատական նիստում քննեց և մերժեց «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը։


Նշենք,որ 2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն  «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրեկ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Արմեն Թավադյանի նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ,որը մերժվեց։

 

Լրահոս

Դիտել ավելին